«Հրապարակ». Բանակն ու պաշտպանության համակարգը քաղաքականացվեցին
Օրվա մամուլ
08:28 26/06/2026
Հայաստան

«Հրապարակ». Բանակն ու պաշտպանության համակարգը քաղաքականացվեցին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք նախընտրական փուլում տեսանք, թե ինչպես ապաքաղաքական բանակն ու պաշտպանության համակարգը քաղաքականացվեցին` ՔՊ-ացվեցին, և ինչպես էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դարձել ակտիվ քարոզիչ, բայց իր հայրենի Ստեփանավանում ՔՊ-ն ամենաքիչ ձայները ստացավ: Նախընտրական փուլում որպես քաղաքական գործիք օգտագործեցին վարժական հավաքների մահակը` 25-օրյա հավաքներին մասնակցությունը դարձնելով պատժամիջոց դրսից ժամանած ՀՀ քաղաքացիների կամ ընդդիմադիրների համար: Բանակը մի անգամ էլ օգտագործեցին մայիսի 28-ին` զորահանդես անելով և այն փիառ նպատակներով օգտագործելով:

Բանակի մասնակցությունն էական եղավ նաև քվեարկության օրը, երբ զինվորներին սպաները շարքով տանում էին ընտրատեղամասեր, անգամ քվեարկության ժամի ավարտից հետո: Ընտրություններից հետո էլ բանակի հետ կապված գործընթացներ կան: Մասնավորապես, մեզ պատմեցին, որ զորամասերից մեկի քվեարկության արդյունքները չեն բավարարել իշխանություններին, և հիմա բանակի ղեկավարությունը հետաքննություն է անում, թե որ հրամանատարի տեղամասում են «վատ» արդյունքներ գրանցվել:

Մեզ պատմեցին, որ ամենից եռանդով այս ուղղությամբ «աշխատում» էր երկրորդ կորպուսի հրամանատար, ծնունդով ջավախքցի գեներալ Գարեգին Պողոսյանը: Երեկ մի դեպքի մասին էլ տեղեկացանք` Ստեփանավանում ԲՀԿ անդամ կնոջ երկու զավակներին, որոնք կադրային զինվորականներ են, Պապիկյանը բանակից զորացրելու ապօրինի հրաման է ստորագրել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Բանակն ու պաշտպանության համակարգը քաղաքականացվեցին