Չենք ուզում փակ դռների հետևում որևէ որոշում կայացնել․ Նարեկ Կարապետյան
Քաղաքական
18:56 26/06/2026
Հայաստան

Չենք ուզում փակ դռների հետևում որևէ որոշում կայացնել․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ճանապարհային քարտեզի ուղղությունը հասկանալուց հետո կորոշեն՝ որ ուղղությամբ գնալ։ Միևնույն ժամանակ քաղաքական գործիչն ընդգծեց, որ  իրենց համար կարևոր է թափանցիկություն ապահովելը և  հասարակության հետ խոսելը։

«Չենք ուզում փակ դռների հետևում որևէ որոշում կայացնել։ Կհանդիպենք, կքննարկենք այսօր շատ թեժ, հետաքրքիր և, կարելի է ասել, ինտենսիվ փակ հանդիպում ենք ունեցել  այն մարդկանց հետ, ովքեր մեզ վստահություն են տվել։ Հետագայում հնարավորություն կունենանք   այդպիսի հանդիպում ունենալու՝ ով ցանկություն ունի, ով մեզ վստահություն է տվել, ազատ է, կարող է գալ, քննարկենք»,- ասաց Կարապետյանը։

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Կարապետյանն ընդգծեց, որ մարդկանց մոտ երկու բևեռային կարծիք կար։

 «Մի մասը մարդկանց կարծում էր, որ պետք էր օրենսդրի միջոցով քայլեր անել,բայց բոլորի նպատակը մեկն  էր՝ իշխանության փոփոխություն։

 Բոլորի նպատակն այն էր, որ ընտրակեղծիքներով իշխանություն պահել ցանկացող իշխանությանը պետք է հնարավորություն չտանք վերարտադրվի։Բայց գործիքակազմերի տարբերության մասին ենք խոսում։ Ինչ-որ ընդհանուր տրամաբանություններ գտանք, բայց պետք է աշխատենք ևս, որ մեր հայրենակիցների վստահությունը կարողանանք արդարացնել»

Կարապետյանը նշեց, որ  նոր են քաղաքականության մեջ և ցանկանում են  բոլոր այն մարդկանց, ովքեր վստահություն են մեզ տվել, իրենց բավարարող լուծում գտնել, ինչը  կբերի երկրում մեծ փոփոխության։

 Ինչ վերաբերում է հարցին, թե քաղաքական ուժերի հետ արդյո՞ք կան քննարկումներ և հանդիպումներ, Կարապետյանն արձագանքեց․ « Տեղի է ունենալու հանդիպում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ, որոնց հետ ընդհանուր քննարկումների մեջ ենք։ Մտածում ենք  այնռազմավարությունը, որը հետագայում պետք է ունենանք»։

Կարապետյանը չմանրամասնեց, թե որ արտախորհրդարանական ուժերի հետ են քննարկումները, բայց ասաց՝  քննարկվող հիմնական հարցը փոշիացման դեմ պայքարն է ։

«Փոշիացումն այսօր բերել է այն խնդրին, որ  49 % մեծամասնության ձայն չունենալով, իշխանությունը փորձում է հնարավորություն գտնել վերարտադրվելու։  Այսօր, հանրաքվե իշխանությունը չի կարողանա անել։ Սակայն, եթե Սահմանադրական դատարանը գտնվի դատական և Հայաստանում օրենքի իրավունքի գերակայության տրամաբանության մեջ, մենք հնարավորություն ենք ունենալու նաև 3/5-րդի  սահմանափակումը կիրառել իշխանության դեմ։ Այդ պարագայում շատ են սահմանափակված լինելու իշխանության հնարավորությունները»,- նշեց Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանը միևնույն ժամանակ շեշտեց, որ իզոլացնում են տասնյակ մարդկանց, իրենց ցուցակի գրեթե բոլոր անդամներին փորձում են մեկուսացնել։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չենք ուզում փակ դռների հետևում որևէ որոշում կայացնել․ Նարեկ Կարապետյան