Կասեցվել է գազալցակայանի գործունեությունը
Տնտեսություն
22:04 26/06/2026
Հայաստան

Կասեցվել է գազալցակայանի գործունեությունը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հերթական անգամ արձանագրել է թերլիցքավորում «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Ռուբինյանց 41/1): Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

«Տնտեսավարողին պատկանող տասնյակից ավելի գազալցակայաններում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝

▪️ թերլիցքավորում,

▪️ չստուգաչափված չափիչ միջոցների օգտագործում,

▪️ կապարակնիքների ապօրինի հեռացում՝ խախտումների հայտնաբերումից հետո,

▪️ արագ արձագանքման QR կոդերի բացակայություն։

Վերջին ստուգմամբ հաստատվել է, որ գազալցակայանը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով` թերլիցքավորմամբ։

Արդյունքում կասեցվել է գազալցակայանի գործունեությունը։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկին հորդորում է սպառողներին զերծ մնալ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից լիցքավորում իրականացնելուց»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կասեցվել է գազալցակայանի գործունեությունը