Ոչքպականները եթե հանկարծ մանդատ վերցնեն, հասարակությունը նրանց քպիկ կասի
Քաղաքական
08:39 27/06/2026

Ոչքպականները եթե հանկարծ մանդատ վերցնեն, հասարակությունը նրանց քպիկ կասի

Երեկ ՍԴ-ն սկսել է իր կըհականության ներառական կրթությունը՝ ավելի շուտ, քան հակաիշխանականները դա սկսեն ասել, գոնե Փաշինյան Նիկոլի ընտրելով սդ սարքելը վաղուց էր հայտնի ու փաստ։

Հասարակությունը շատ բաներ գիտե, նայում է շուրջը՝ հասկանում, ասում, գրում է։

Ընդդիմության օրենքային վարքը, որով նա միանում է Փաշինյանին՝ ընդդիմանալով ու մերժելով նրան, օգտագործվում է նիկոլի կողմից։

Ընտրությունները, իհարկե, կեղծ կըհ-ի ապօրինի որոշումներով ավարտելով, նիկոլը անկասկած գիտե սդ դիմելու հաջորդ քայլի մասին, իսկ հիմա նաև պատրաստում է ընդդիմության հաջորդ քայլը։ Որպեսզի ընդդիմությանը թվա, թե ինքը հերթական օրինական ու խելամիտ քայլն է անում, նիկոլը կալանավորել է տվել ընդդիմության կուսակցականներին։ Ընդ որում՝ ինքն էլ գիտե հնարած մեղադրանքների մասին, գիտե, որովհետև ինքն է հրամայել դրանք անել։

Կալանավորվածների թիվ կա, որին հասնելուց հետո նիկոլը սպասում է, որ ընտրված ընդդիմականները «ԱԺ» «մանդատ» կվերցնեն, իբր իր դեմ գործելու համար, և իհարկե՝ չկալանավորվելու համար։

Այդ քանակի ընդդիմությունը, որ չկալանավորվելու կամ այլ բաների համար մանդատները կվերցնի, ընդամենը կկրկնի 2021 թիվը ու արդեն այնպես կդառնա հասարակության աչքի փուշը, որ ոչ միայն նիկոլի հետ աժ մտած ընդդիմության չի նայի, չի լսի, ոչ միայն պատգամավոր չի համարի, այլև՝ մարդ։

Ընդդիմությունը իրեն ինքնապաշտպան ախմախի տեղ չպիտի դնի՝ սա կարևոր է՝ ընդդիմությունը ընտրվել է ոչ թե իր այլ արժեքների համար, այլ ընդամենը նիկոլին հանելու համար։

Ընդամենը՝ առաջին հերթին։   

Անահիտ Ոսկանյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder