Երբ կարող եք հիվանդանալ օդորակիչից. մասնագետի բացատրությունը
Աշխարհում
20:00 27/06/2026
Աշխարհ

Երբ կարող եք հիվանդանալ օդորակիչից. մասնագետի բացատրությունը

Օդորակիչը կարող է հիվանդություն առաջացնել երեք իրավիճակներում։ Բժշկական գիտությունների թեկնածու Օլեգ Մորունովը նշել է, օդորակիչ օգտագործելը կարող է մրսածության պատճառ դառնալ հետևյալ դեպքերում.

.Սառը օդի անմիջական ազդեցություն՝ եթե մարդը նստած է անմիջապես օդային հոսքի տակ։

.Ջերմաստիճանի հանկարծակի փոփոխություններ՝ երբ սենյակի ջերմաստիճանի և օդորակիչից եկող օդի միջև տարբերությունը գերազանցում է 5-10 աստիճանը։

Կեղտոտ ֆիլտր՝ եթե օդորակիչը պարբերաբար չի մաքրվում, դրա մեջ կուտակվում են մանրէներ, որոնք այնուհետև տարածվում են ամբողջ սենյակում։

Բժիշկը նաև ցրել է տարածված առասպելները. օրինակ՝ օդորակիչը իսկապես կարող է չորացնել մաշկը, բայց միայն այն դեպքում, եթե սենյակում արդեն իսկ ցածր խոնավություն կա:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երբ կարող եք հիվանդանալ օդորակիչից. մասնագետի բացատրությունը