Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վստահված անձինք ֆիքսել են քաղաքացու, ում ձեռքին քվեախցիկից դուրս գալուց երկու ծրար է եղել. Գոհար Մելոյանը՝ ԿԸՀ-ին
«17/25 տեղամասում վստահված անձինք ֆիքսել են քաղաքացու, ում ձեռքին քվեախցիկից դուրս գալուց երկու ծրար է եղել, երկուսում էլ քվեաթերթիկով»,- ՍԴ-ում ՆԳՆ-ն ներկայացնողր փոխնախագահ Արմեն Ղազարյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը և հարցրեց, թե արդյոք այդ դեպքով կա հարուցված քրեական գործ։
Նա նաև դիմեց ԿԸՀ-ի ներկայացուցչին, թե ինչպես է քաղաքացու մոտ երկու ծրար հայտնվել և կրկնաքվեարկության դեպք է արձանագրվել։
Արմեն Ղազարյանը հայտնեց, որ տեղյակ չէ, թե հարուցված գործերի մեջ այդ դեպքը կա, թե ոչ և եթե ՍԴ-ին պետք է կարող է ճշտել; ՍԴ-ն առաջարկեց հետագայում պարզաբանումը ներկայացնել։
Գոհրա Մելոյանը նշեց նաև բազմաթիվ դեպքեր՝ մոտ երկու տասնյակ, երբ քվեատուփը կապարակնքած չի եղել, կամ ավելի ուշ է կնքվել։
«7/41 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը քվեարկության ընթացքում քվեատուփը բերել և տեղադրել է տեսախցիկի հետևում»,-հայտնեց Մելոյանը։
ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ասաց, որ արձանագրել է տեղամասերը և հաջորդ օրը կներկայացնել պատասխանեը։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էլ վստահեցրեց, որ բոլոր ահազանգերով գնացել են և լուծումներ են տվել։
Գոհար Մելոյանը հակադարձեց, որ դա այդքան էլ իրականությանը չի համապատասխանում։
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը հիշեցնելով 236 ընտրատեղամասերը, որոնցում տեսանկարահանում չի իրականացվել՝ խնդրեց ներկայացնել, թե փակ ցուցակներով քվեարկած անձինք, արդյող այդ տեղամասերում են քվեարկել։