Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երեկ՝ հունիսի 27-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շերամի 2-րդ փողոցի հասցեներից մեկում գտնվող հանրակացարանի սենյակներից մեկում դի կա։
«Դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանի և ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։Նշված հասցեում հայտնաբերվել է տղամարդու դի։Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։
Իրավապահները երկու վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ սպանության կամ հանկարծամահության։
Կատարվածը սպանություն է, սպանվածն էլ Եգիպտոսի քաղաքացի է, և իրավապահներն արդեն ունեն ենթադրյալ կասկածյալի վերաբերյալ տեղեկություններ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չեն հրապարակվում»,-հայտնում է shamshyan.com-ը։