Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանը հայտնում է Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության գնդեպետին չեզոքացնելու մասին
Սպանվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) գնդապետ Ռուստեմ Ֆախրիևը : Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի անվտանգության մարմինները:
«Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության գնդապետ Ռուստեմ Ֆախրիևը սպանվել է մայիսի 18-ին», - հաղորդել են նրանք։
2025 թվականի վերջին «Ռոսֆինմոնիտորինգ» կայքը հայտնել է, որ Ղրիմում ռուս սպայի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ կասկածվող Ուկրաինայի ռազմական հետախուզության սպա Ֆախրիևը ներառվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում։