Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել
Իրավունք
19:36 29/06/2026
Հայաստան

Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել

Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ համայնքին պատկանող հողն օտարելու համար։ Վարույթը հարուցվել է 2026թ․ ապրիլի 14-ին Քրեական օրենսգրքի 441 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը։

Քրեական վարույթի հիմքում «Հետքի» 2024թ․-ի հրապարակումն է։ Հոդվածում գրել էինք, որ Ծաղկաձոր համայնքի ավագանին 2023թ․ մայիսին ընդունած որոշումով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Նարեկ Կեսոյանի սեփական հողամասին կից հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված 2000 քմ հողամասն ուղղակի վաճառքով, որպես ընդլայնում օտարել է նրան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել