Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Էսօր է ձեռ տալիս, էսօր է Իսրայելը ճանաչում ցեղաuպшնությունը. Հարցում
Ինչո՞ւ Իսրայելը հիմա սկսեց Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը, ինչպե՞ս պետք է պաշտոնական Երևանն արձագանքի այդ նախաձեռնությանը։ Երևանի փողոցներում Panorama.am-ը այս հարցերն է ուղղել քաղաքացիներին։
Հարցվածների կարծիքով՝ անկախ միջազգային զարգացումներից, Հայաստանը պետք է առաջին հերթին հույսը դնի սեփական ուժերի վրա, ամրապնդի իր պաշտպանունակությունն ու չկապի իր անվտանգությունը այլ երկրների հետ։
Նրանց համոզմամբ՝ յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է սեփական շահերով, և եթե Իսրայելն այսօր է որոշել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա դա, ամենայն հավանականությամբ, բխում է իր քաղաքական և պետական շահերից։
Հարցվածների մի մասը կարծում է, որ Հայաստանը պետք է արագ և դիվանագիտական մակարդակով արձագանքի նման որոշմանը՝ շնորհակալություն հայտնելով, սակայն միաժամանակ շարունակելով պաշտպանել սեփական ազգային շահերը։
Քաղաքացիները նշում են նաև, որ թեև ճանաչումը ուշացած է, այնուամենայնիվ դրական քայլ է և արժանի է ողջունելու։ Նրանց խոսքով՝ ավելի լավ կլիներ։
Մանրամասները՝ տեսանյութում։