Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության
Քաղաքական
19:20 30/06/2026
Տարածաշրջան

Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության

Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը։

ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փաշինյանի մասնակցության մասին գործակալությանը տեղեկացրել է Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը։

«Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիի և Փաշինյանի հանդիպման ժամանակ Հայաստանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել մասնակցել հուղարկավորությանը»,- նշել է Շահվերդյանը։

Ալի Խամենեին, ով սպանվել էր փետրվարի վերջին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից, կհուղարկավորվի հուլիսի 9-ին։ Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները մեկնարկելու են հուլիսի 4-ից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության