Մեր պատմությունը չի ճանաչում ցեղասպանություն, կոտորածներ, ճնշումներ կամ գաղութատիրություն. Էրդողանի արձագանքը Իսրայելին
Քաղաքական
22:27 30/06/2026
Տարածաշրջան

Մեր պատմությունը չի ճանաչում ցեղասպանություն, կոտորածներ, ճնշումներ կամ գաղութատիրություն. Էրդողանի արձագանքը Իսրայելին

«Մենք որևէ նշանակություն չենք տալիս մեր երկրի դեմ ուղղված զրպարտությանը, որը հնչում է հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերը ներկված են Գազայի 73,000 անմեղ մարդկանց արյունով, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են»,-Իսրայելի կառավարության կողմից հայոց ցեղասպանության ճանաչման փաստին է անդրադարձել Էրդողանը։

«Մեր պատմությունը չի ճանաչում ցեղասպանություն, կոտորածներ, ճնշումներ կամ գաղութատիրություն։ Մեր փառահեղ, հազարամյա պատմության ընթացքում գոյություն են ունեցել միայն արդարություն և կարեկցանք։ Մեր պատմությունը նշանավորվում է Ինկվիզիցիայի և նացիստական ​​հալածանքներից փախչողներին ապաստան տրամադրելու առաքինությամբ», -հայտարարել է թուրք առաջնորդը՝ հեվելելով.

«Նրանք, ովքեր զրպարտում են Թուրքիային և թուրք ժողովրդին՝ փորձելով շեղել ուշադրությունը գազայում կատարվող բարբարոսությունից, դա բոլորից լավ կիմանան, եթե միայն նայեին իրենց սեփական պատմությանը»։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն որոշում է կայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր պատմությունը չի ճանաչում ցեղասպանություն, կոտորածներ, ճնշումներ կամ գաղութատիրություն. Էրդողանի արձագանքը Իսրայելին