Արմավիրում իրավապահները հայտնաբերել են կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Իրավունք
15:28 30/06/2026
Հայաստան

Արմավիրում իրավապահները հայտնաբերել են կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արվավիր քաղաքի Երևանյան փողոցի մի բնակիչ ապօրինի պահում է զենք-զինամթերք, թմրամիջոց, նաև ձեռք բերում և իրացնում է կեղծ ալկոհոլային խմիչք ու անակցիզ ծխախոտ։

Հունիսի 17-ին նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նույն փողոցում գտնվող Արմավիր քաղաքի 53-ամյա բնակչի վաճառքի կետում կատարվել է զննություն։ Հայտնաբերվել է 16 դեղահաբ, սվին-դանակ, նաև՝ առանց ակցիզի 24 շիշ կեղծ օղի, տնային պայմաններում պատրաստված օղիով և կոնյակով լցված պլաստիկ 120 շիշ ու 12 հազար 246 տուփ առանց դրոշմանիշի ծխախոտ։

Հետագա միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ դեղատոմսով նշանակվող դեղամիջոց «Դիազեպամը» 53-ամյա տղամարդուն իրացրել է նրա 47-ամյա համաքաղաքացին։ 

Նույն օրը 53-ամյա տղամարդը ձերբակալվել է, ներկայացվել Արմավիրի մարզային քննչական վարչություն ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արմավիրում իրավապահները հայտնաբերել են կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ