Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
Հասարակություն
08:01 30/06/2026
Հայաստան

Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Երևանում հունիսի  30-ին, հուլիսի 1-2-ին, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի և 4-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Հանրապետության տարածքում հունիսի 30-ին, հուլիսի 1-2-ին, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի ուշ երեկոյան, 4-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին, հուլիսի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով