«Հրապարակ». Եվրոպացի տիկնոջ այցից հետո ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն ասպարեզ կբերի
Օրվա մամուլ
08:35 01/07/2026
Հայաստան

«Հրապարակ». Եվրոպացի տիկնոջ այցից հետո ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն ասպարեզ կբերի

«Հրապարակ» թերթը գրում է.

«Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան սպասվելիք այսօրվա այցը մտահոգություններ է առաջացրել նաև իշխանական որոշ շրջանակներում։

Ամիսներ առաջ եվրոպական ֆորումի անցկացմանն ու հատկապես Զելենսկու այցին հաջորդեցին ռուսական սանկցիաները՝ արտահանումների սահմանափակման տեսքով, ինչը կանխատեսել էին նաև ՔՊ թիմի որոշ սթափ անդամներ: Այժմ նույն մարդիկ կանխատեսում են, որ եվրոպացի տիկնոջ այցից հետո ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն ասպարեզ կբերի։

Հուլիսի 1-2-ը եվրոպական պատվիրակության այցը, որին կմասնակցի նաև Մարթա Կոսը, ուրույն աջակցության ժեստ կլինի Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններից հետո և ՍԴ որոշման հրապարակումից առաջ, սակայն դրա հետևանքներն իր մաշկի վրա զգալու է ժողովուրդը, նախևառաջ՝ տնտեսվարողները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Եվրոպացի տիկնոջ այցից հետո ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն ասպարեզ կբերի