Մեծ ռազբորկա «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ. Կան վիրավորներ
Իրավունք
07:43 01/07/2026
Հայաստան

Մեծ ռազբորկա «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ. Կան վիրավորներ

Պարեկները Երևանում կանխել են մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուքը, իսկ ինչպես նշում էին քաղաքացիները «Ավարայրի ճակատամարտը»։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Էրեբունի թանգարանի մոտ ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի մոտ և դրան հարակից Այվազովսկի փողոցում մի խումբ անձանց միչև ծեծկռտուք է տեղի ունենում, մի քանի հոգի էլ ընկած են գետնին։

Պարեկները կարողանում են վիճաբանություն ծեծկռտուքի մասնակիցներից 3-ին բռնել ու քանի որ նրանց վրա հայտնաբերվում են արնանման հետքեր ու մարմնական  վնասվածքներ պարեկներն իրենց ծառայողական  ավտոմեքենայում պահվող դեղատուփերից անհրաժեշտ բժշկական պարագաներն օգտագործելով օգնություն են ցուցաբերում, ապա ահազանգով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նրանց օգնություն են ցուցաբերում և տեղափոխում «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Կարճ ժամանակ անց պարեկները նշված վայրում նկատում են վիրավոր ևս 2 քաղաքացու, որոնց նույնպես օգնություն են ցուցաբերում, ապա ահազանգով ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մեկ այլ խումբ օգնություն են ցուցաբերում այդ քաղաքացիներին և նրանց նույնպես տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ռեստորանային համալիրի «կուպեներից» մեկում, ապա դրսում և փողոցի տարբեր հատվածներում հայտնաբերում են դանակ, պատառաքաղ, բջջային հեռախոսներ, որոնց վրա առկա է արնանման հետքեր, բիտա, որի վրա նույնպես առկա էին արնանման հետքեր թմրանյութին նմանվող զանգված և կաթոցիչ։ 

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, մասնակիցների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Մեզ համար հանգիստ կանգառում ավտոբուսի էինք սպասում, մեկ էլ տեսանք էդ ռեստորանից մի քանի ջահելներ իրար հայհոյելով, մեկը մեկին հարվածելով վազում էին այս ու այն կողմ։ Լրիվ մարտաֆիլմ հիշեցնող կինո էր»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեծ ռազբորկա «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ. Կան վիրավորներ