Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խուզարկությունների արդյունքում ոսկե կրծկալ են գտել իրաքցի պատգամավորի տանը. ԶԼՄ-ներ
Իրաքում կոռուպցիայի դեմ պայքարի գործողության ընթացքում խորհրդարանի պատգամավոր Հինդ ալ-Աբբասիի տանը հայտնաբերվել է 57 միլիոն դոլար կանխիկ գումար, 27 կիլոգրամ մաքուր ոսկի և ոսկե ներքնազգեստ։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
Գործի առնչությամբ ձերբակալվել է քառասունյոթ կասկածյալ, այդ թվում՝ պատգամավորներ և պաշտոնյաներ, գործողությունը պետական միջոցների չարաշահման և կոռուպցիայի վերաբերյալ ավելի լայնածավալ հետաքննության մաս է կազմում:
Չնայած Իրաքի խորհրդարանի պաշտոնական կայքում Հինդ ալ-Աբբասին նշված է որպես խորհրդարանի պատգամավոր, վերոնշյալ խուզարկությունների և առգրավված նյութերի վերաբերյալ պաշտոնական մարմիններից դեռևս մանրամասն հայտարարություններ չեն ստացվել։
