Մենք կհայտարարենք 20 միլիոն եվրո արժողությամբ նոր ծրագրի մասին. Բաքվում հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը
Քաղաքական
20:42 01/07/2026
Տարածաշրջան

Մենք կհայտարարենք 20 միլիոն եվրո արժողությամբ նոր ծրագրի մասին. Բաքվում հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը

«Մենք կհայտարարենք 20 միլիոն եվրո արժողությամբ նոր ծրագրի մասին, որն ուղղված է խաղաղության խթանմանը»։ Այդ մասին Բաքվում ԶԼՄ-ների համար արված հայտարարության մեջ ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը;

«Հարցը, որին ես կցանկանայի այսօր անդրադառնալ, խաղաղության խթանմանն ուղղված 20 միլիոն եվրո արժողությամբ նոր ծրագրի մասին հայտարարությունն է։ Մենք միասին ցանկանում ենք օգնել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը, հասնել նրան, որ խաղաղության առավելությունները տեսանելի և շոշափելի լինեն սահմանամերձ շրջաններում ապրող մարդկանց ամենօրյա կյանքում«-ասել է նա։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք կհայտարարենք 20 միլիոն եվրո արժողությամբ նոր ծրագրի մասին. Բաքվում հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը