Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Որոշել են, որ Փաշինյանն ասուլիս տա ու հայտարարի, որ հաղթել են
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հունիսի 7-ի գիշերը, ըստ ՔՊ-ական աղբյուրի, Փաշինյանը մի խումբ մերձավորների հետ արդյունքների հաշվարկին հետևել է ոչ թե ՔՊ կենտրոնական գրասենյակից, այլ՝ կառավարական առանձնատնից։
Կեսգիշերն անց, երբ իրավիճակը դանդաղ բարդանում էր, Փաշինյանն ու թիմակիցները հասկացել են, որ ընտրությունների արդյունքներն իրենց օգտին չեն զարգանում, և մինչև լուսաբաց իրավիճակը կարող է անշրջելի դառնալ, ֆորսմաժորային որոշում են կայացրել, որ Փաշինյանն ասուլիս տա ու հայտարարի, որ հաղթել են ու միանձնյա իշխանություն են ձևավորելու, մնացածը` հետո կերևա։
Մենք գրել էինք, որ շտաբում գտնվողների մեծ մասն ապշել է Փաշինյանի անսպասելի հայտարարությունից և թեթևացած շունչ քաշել, որ «շեֆը լուծումը գտավ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում