Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
RBC. Որոշ հայկական բանկեր դադարեցրել են ռուսական ռուբլով կանխիկ գործարքները
ԵԱՏՄ անդամ մի քանի երկրներ հունիսց սկսած խստացրել են ռուսական ռուբլիով կանխիկ գործարքների պայմանները։ Այս մասին հայտնում է RBC-ն։ Օրինակ, առնվազն 8 բելառուսական բանկ, որոնք ներկայացնում են երկրում գործող բոլոր վարկային հաստատությունների 1/3-ից ավելին, արդեն իսկ 2-5% միջնորդավճար են սահմանել ոչ ռեզիդենտների ընթացիկ հաշիվներին կանխիկ ռուբլիներ մուտքագրելու համար։
Այդպես է վարվել նաև ղազախական «Центркредит» (БЦК) բանկը՝ սահմանելով 5 տոկոս միջնորդավճար ոչ ռեզիդենտների համար, որոնք կանխիկ ռուբլի են մուտքագրում դրամարկղերի, տերմինալների և բանկոմատների միջոցով։
Ղրղզստանի «ԷկոԻսլամական Բանկը» հայտարարել է, որ 5% վճար է սահմանել կանխիկ ռուբլիով մուտքագրման և SWIFT փոխանցումների համար:
Հայկական մի քանի բանկեր ամբողջությամբ դադարեցրել են ռուսական ռուբլով կանխիկ գործարքները, այդ թվում՝ հաշիվներին կատարված փոխանցումները, RBC -ին ասել է FTL Advisers-ի բանկային հարաբերությունների ղեկավար Օլգա Բուրցևան։
«Ռուսական ռուբլով անկանխիկ գործարքները շարունակում են իրականացվել նույն պայմաններով, ինչ նախկինում, և սա հաստատում է, որ խնդիրը վերաբերում է միայն կանխիկին», -հավելել է նա։
Ո՛չ բելառուսական, ո՛չ ղազախական, ո՛չ էլ ղրղզական բանկերը պաշտոնապես չեն հայտարարել ռուսական անկանխիկ ռուբլու հետ կապված գործարքների վերաբերյալ որևէ սահմանափակման մասին։