Ի՞նչ առաջարկ ունի Նիկոլ Փաշինյանը Ալեն Սիմոնյանի համար
Քաղաքական
20:25 02/07/2026
Հայաստան

Ի՞նչ առաջարկ ունի Նիկոլ Փաշինյանը Ալեն Սիմոնյանի համար

Որտե՞ղ է տեսնում Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանին, ո՞ր քաղաքական պաշտոնում,ի՞նչ քննարկումներ կան կուլիսում, լրագրողները հետաքրքրվեցին Նիկոլ Փաշինյանից՝ փորձելով պարզել Ալեն Սիմոնյանի հետագա «ճակատագիրը»։

«Ես նախապես չեմ պլանավորել, որ պարոն Սիմոնյանը չի լինելու Ազգային ժողովի նախագահ կամ չի լինելու Ազգային ժողովի պատգամավոր։ Սա նոր իրավիճակ է,  կքննարկենք»,- ասաց Փաշինյանը։

Հստակեցմանը, թե կա՞ որևէ առաջարկ Ալեն Սիմոնյանի համար, Փաշինյանն արձագանքեց․

«Ես էլի եմ ասում, այս  իրադրությանը պատրաստված չեմ եղել։ Եթե ես հիմա առաջարկ ունենայի, կնշանակեր, որ  էն գլխից պատրաստվել եմ, պլանավորել կամ դասավորել եմ։ Ես ոչ մի բան չէի մտածում,  իրադրությունը ինձ համար նոր է, և հետևաբար, ես նոր պետք է իմ դիրքորոշումը ձևավորեմ»Լ

Հարցին,թե  մարզպետներից ումի՞ց եք ազատվելու, Փաշինյանն ասաց․ «Դա կքննարկվի լրացուցիչ»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչ առաջարկ ունի Նիկոլ Փաշինյանը Ալեն Սիմոնյանի համար