«Հրապարակ». Ինչից է այրվել Արարատի նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանի առանձնատունը
Օրվա մամուլ
08:29 02/07/2026
Հայաստան

«Հրապարակ». Ինչից է այրվել Արարատի նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանի առանձնատունը

«Հրապարակ» թերթը գրում է.

««Հրապարակ»-ի տեղեկու­թյուններով՝ օրեր առաջ Արարատի մարզի Արալեզ գյուղում այրվել է Արարատի նախկին մարզպետ, ՔՊ-ական Ռազմիկ Թեւոնյանի առանձնատունը։ Մեզ պատմեցին, որ հրդեհի պատճառը եղել է օդորակիչը, այն ճիշտ միացված չի եղել հոսանքին, որից էլ հրդեհ է բռնկվել։

Թեւոնյանների ազգակից, Արալեզի նախկին ղեկավար Մարտիկ Թեւոնյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ընտանիքի անդամները քնած են եղել, օդորակիչի լարից հրդեհ է բռնկվել, սեւացել են տան պատերը, այրվել են վարագույրն ու բազմոցը։ Նա նշեց, որ տան պատերը կանգուն են, միայն գույքային վնաս է եղել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչից է այրվել Արարատի նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանի առանձնատունը