Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիգերիայում առնվազն 16 մարդ է ձերբակալվել նույնասեռական լինելու համար, այդ թվում ՝ ոստիկանության պաշտոնյաներ
Արևմտյան Աֆրիկայի Նիգերիա պետությունում ձերբակալվել է ազնվազն 16 մարդ՝ նույնասեռական հարաբերությունների համար։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է դատակական աղբյուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվել են նաև մաքսային և ոստիկանական ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև մի շարք քաղաքացիական անձինք։
Մարտի 27-ին հրապարակված պաշտոնական տեղեկագրի համաձայն՝ նույն սեռի անձի հետ սեռական հարաբերություններ ունենալը պատժվում է 5-10 տարվա ազատազրկմամբ և 10 միլիոնից մինչև 100 միլիոն ֆրանկ (մոտ 18 հազարից 180 հազար ԱՄՆ դոլար) տուգանքով։
Reuters-ի վկայակոչած փաստաթղթի համաձայն՝ միասեռ ամուսնության մեջ գտնվող անձինք կարող են դատապարտվել 10-ից 20 տարվա ազատազրկման։
Նույն փաստաթղթում նշվում է, որ ԼԳԲՏ կազմակերպություններ ղեկավարող անձինք կտուգանվեն 50 միլիոնից մինչև 500 միլիոն CFA ֆրանկի չափով։
Արևմտյան Աֆրիկայի մի շարք երկրներ, այդ թվում՝ Սենեգալը և Բուրկինա Ֆասոն, վերջին ամիսներին ընդունել են ԼԳԲՏ անձանց դեմ ուղղված օրենքներ։ Նիգերիայում գործող օրենսդրությունը նախկինում արգելում էր միասեռ ամուսնությունները, սակայն չէր նախատեսում պատժամիջոցներ նույն սեռի անձանց միջև սեռական հարաբերությունների համար։