Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և Հայաստանը պետք է կառավարի իր սեփականությունը. Փաշինյան
«Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և Հայաստանը պետք է կառավարի իր սեփականությունը»,- կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայկական երկաթուղու» կառավարման հետ կապված հարցին։
Նա ընդգծեց, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, պետք է ծառայի Հայաստանի շահերին, այլ տարբերակ բացառված է։
Փաշինյանը նշեց, որ աշխատանքային քննարկումները շարունակելու են, այդ թվում Ռուսաստանի գործընկերների հետ, և իրենց դիրքորոշումները չեն փոխվել և չեն փոխվելու. «Չեն փոխվելու օբյեկտիվ պատճառներով, որովհետև մենք չենք կարող ուղղակի դիտորդի նման հետևել, թե ոնց կարող են այդ թվում մեր՝ գործողություններ չձեռնարկելու պատճառով, միջազգային երկաթգծերը մտնել Հայաստան և Հայաստան մտնելով՝ շրջանցել Հայաստանը»։
Նա նշեց, որ արդեն սկսել են պրոցեսները, որոնք միտված են Գյումրի-Ախուրիկ հատվածի և Երասխի հատվածում երկաթուղու վերականգնմանը, և մենք անելու ենք այդ աշխատանքները։