Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող բեռնատարը վերածվել է մոխրակույտի
Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման ենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։
Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և 2 ջրատար` մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աստղիկ Ղուկասյանը և Կամո Մկրտչյանը։ Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տախտակներով բարձված «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարում։ Հրշեջներին հաջողվել է մարել բեռնատարում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվում, պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։