Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Անկախության օրվա կապակցությամբ Հայաստանը ջերմ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին»։ Հայաստանի ԱԳ նախարարության այս հաղորդագրությունը հրապարակված է թվիթերի միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանի ու Բելառուսի հարաբերությունները բավականին լարված են։ Երկու երկրների ղեկավարները հրապարակային կերպով միմյանց հասեցին հնչեցրել են մեղադրանքներ։
Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ոչ ինքը, ոչ էլ Հայաստանի պաշտոնատար այլ անձինք չենք մեկնի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Լուկաշենկոն է։ Փաշինյանն իր դիրքորոշումը բացատրել էր, որ Լուկաշենկոն՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրի ղեկավար, հայտարարել է, որ մասնակցել է 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի հակամարտության նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև «քաջալերել է Ադրբեջանի հաղթանակը, հավատացել դրան և ցանկացել այն»։