Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Քաղաքական
20:04 03/07/2026
Հայաստան

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը

Հուլիսի 3-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլ անձանց վերաքննիչ բողոքների քննությունը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հուլիսի 3-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլ անձանց վերաքննիչ բողոքների քննությունը, որոնց նկատմամբ Բաքվի զինվորական դատարանը դատավճիռ էր կայացրել Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով կատարված խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման ու վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների ու սովորույթների խախտման, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման և մի շարք այլ բազմաթիվ հանցագործությունների համար։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, վերաքննիչ դատարանում Հայաստանի քաղաքացիների բողոքների վերաբերյալ քննարկվել են մեղադրյալների միջնորդությունները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը