Գեղարքունիքում կնշվի «Վարդավառը՝ ամպերից վեր»
Հասարակություն
17:58 03/07/2026
Հայաստան

Գեղարքունիքում կնշվի «Վարդավառը՝ ամպերից վեր»

Հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզում կշվի Վարդավառը՝  յուրահատուկ ձևաչափով։ 

«Հուլիսի 12-ին սիրով հրավիրում ենք Մարտունի խոշորացված համայնքի բնակիչներին, Գեղարքունիքի մարզի բոլոր բնակիչներին և մեր մարզի հյուրերին՝ միասին նշելու տարվա ամենասիրելի տոներից մեկը՝ Վարդավառը, Արմաղան լեռան գագաթին։

Մեզ սպասվում է անմոռանալի օր՝ լի տոնական տրամադրությամբ, երգ ու երաժշտությամբ, հետաքրքիր միջոցառումներով, ջրախաղերով, գեղեցիկ հանդիպումներով և հիասքանչ տեսարաններով՝ բառացիորեն ամպերից վեր։

Եթե ցանկանում եք Վարդավառն ապրել յուրահատուկ միջավայրում, վայելել բնության գեղեցկությունն ու կիսել տոնի ուրախությունը հարյուրավոր մարդկանց հետ, ապա միացեք մեզ։

 Արմաղան լեռ
 Հուլիսի 12

Սպասում ենք ձեզ՝ միասին ստեղծելու Վարդավառի ամենաջերմ և հիշարժան օրը»,- գրել է   Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գեղարքունիքում կնշվի «Վարդավառը՝ ամպերից վեր»