Սպերցյանը չի ընդգրկվել «Կրասնոդարի» հայտացուցակում նրա՝ ակումբից հեռանալու մասին լուրերի ֆոնին
Աշխարհում
21:36 03/07/2026
Աշխարհ

Սպերցյանը չի ընդգրկվել «Կրասնոդարի» հայտացուցակում նրա՝ ակումբից հեռանալու մասին լուրերի ֆոնին

«Կրասնոդարի» հարձակվող Էդուարդ Սպերցյանը դուրս է մնացել թիմի հայտացուցակից «Վիստայի» դեմ ընկերական խաղի համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա կարող է միանալ Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլիին»։

Խաղն այժմ ընթանում է, հաշիվը 0-0 է։ euro-football.ru-ի հաղորդմամբ, Սպերցյանը ո՛չ մեկնարկային կազմում է, ո՛չ էլ պահեստայինների նստարանին։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, Սպերցյանն ու ակումբն արդեն համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ. «Կրասնոդարը» կստանա 25 միլիոն եվրո։ Սա Սպերցյանի շուկայական արժեքն է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սպերցյանը չի ընդգրկվել «Կրասնոդարի» հայտացուցակում նրա՝ ակումբից հեռանալու մասին լուրերի ֆոնին