Թուրքիայում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից, վիրավորվել է 19 մարդ
Հասարակություն
20:50 03/07/2026
Տարածաշրջան

Թուրքիայում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից, վիրավորվել է 19 մարդ

Թուրքիայի Ակսարայ նահանգի Նիգդե-Անկարա մայրուղում ավտոբուս է դուրս եկել ճանապարհից, որի հետևանքով նախնական տվյալներով 19 մարդ է վիրավորվել։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

«Նախնական տվյալներով՝ ուղևորատար ավտոբուսի ճանապարհից դուրս գալու հետևանքով վիրավորվել է 19 մարդ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են Ակսարայի հիվանդանոցներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիայում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից, վիրավորվել է 19 մարդ