Թրամփն ու Նեթանյահուն պայմանավորվել են հանդիպել ԱՄՆ-ում
Քաղաքական
21:09 03/07/2026
Աշխարհ

Թրամփն ու Նեթանյահուն պայմանավորվել են հանդիպել ԱՄՆ-ում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շուտով հանդիպել ԱՄՆ-ում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին  հայտնել են Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակից։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հենց նոր զրուցեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ... Նեթանյահուն և Թրամփը համաձայնեցին շուտով հանդիպել ԱՄՆ-ում», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Նեթանյահուն նաև շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ։

«Զրույցի ընթացքում վարչապետը նշել է, որ Միացյալ Նահանգները համաշխարհային ազատության երաշխավորն է, և Իսրայելը բարձր է գնահատում երկրների միջև սերտ կապերը», - ասել են գրասենյակիվ

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփն ու Նեթանյահուն պայմանավորվել են հանդիպել ԱՄՆ-ում