«Հրապարակ». Ալեն Սիմոնյանի կադրերն արդեն ճամպրուկներն են հավաքում
Օրվա մամուլ
08:36 03/07/2026
Հայաստան

«Հրապարակ». Ալեն Սիմոնյանի կադրերն արդեն ճամպրուկներն են հավաքում

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ ապագա խոսնակ Ռուբեն Ռուբինյանը դեռ չի ընտրվել, սակայն Ալեն Սիմոնյանի կադրերն արդեն ճամպրուկներն են հավաքում: Նրանք լսել են, որ Ռուբինյանն իր մարդկանց է բերելու, ուստի որոշել են ինքնակամ գնալ։

Երեկ անգամ աշխատակազմի ապագա ղեկավարի անունն էր շրջանառվում: Ալեն Սիմոնյանի ընկերոջը՝ Դավիթ Առաքելյանին կփոխարինի Ռուբեն Ռուբինյանի ընկերը՝ Արման Բարխուդարյանը, որը նրա խորհրդականն է՝ Երևանի ավագանու անդամ, Մալաթիայի նախկին թաղապետ: Նրա նկատմամբ ժամանակին քրգործ կար` յուրացումների մեղադրանք։

Բարխուդարյանին հարցրինք՝ հավաստի՞ են այդ լուրերը։ Նա նախ փորձեց պարզել՝ ով է նման տեղեկություն տարածել, ապա չպատասխանեց հարցին: Նա Ռուբինյանի կնոջ հետ իջնում էր ԱԺ բուֆետ, տիկինը ձայն տվեց՝ արի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանի կադրերն արդեն ճամպրուկներն են հավաքում