Մայիսյանում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Հասարակություն
23:34 03/07/2026
Հայաստան

Մայիսյանում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Հուլիսի 3-ին՝ ժամը 17։58-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան բնակավայրի Սոս Սարգսյան փողոցում այրվում է խոտածածկ տարածք, հրդեհը մոտեցել է տանը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է 18։32-ին, մարվել՝ 19։43-ին։ Այրվել են կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենան, բակում կուտակած տախտակ (մոտ 20 խմ), կենցաղային իրեր և մոտ 5000 պլաստմասսե արկղեր:

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մայիսյանում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն