Ռոնալդուն Պորտուգալիայի հաղթանակից հետո գրառում է արել
Սպորտ
10:06 03/07/2026
Աշխարհ

Ռոնալդուն Պորտուգալիայի հաղթանակից հետո գրառում է արել

Պորտուգալիայի 41-ամյա կենտրոնական հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2026 թվականի Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ դուրս գալուց հետո  գրառում է արել։

«Մենք հաղթեցինք մեզ համար, Դիոգո Ժոտայի և Պորտուգալիայի համար։ Շարժվում ենք առաջ», - գրել է հարձակվողը սոցիալական ցանցերում։

Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի առաջին փուլում Պորտուգալիան 2։1 հաշվով հաղթել է Խորվաթիայի հավաքականին։ Գոլրի հեղինակ է դարձել նաև Ռոնալդուն։

Հաջորդ խաղում Պորտուգալիան կմրցի Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հետ։

Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստ Դիոգո Ժոտոն զոհվել է ուղիղ մեկ տարի առաջ  ավտովթարի հետևանքով։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռոնալդուն Պորտուգալիայի հաղթանակից հետո գրառում է արել