Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կրիշտիանու Ռոնալդուի քույրն ակնարկել է, որ սա նրա վերջին խոշոր մրցաշարն է։ Կատիա Ավեյրոն բնութագրել է է «նրա վերջին պարը Աշխարհի առաջնությունում»։
«Ինչքան ես գիտեմ, այս մրցաշարը նրա վերջինը կլինի։ Ասում եմ՝ ազգային հավաքականի համար։ Աշխարհի առաջնությունը նրա վերջին պարը կլինի ազգային հավաքականի հետ», - euro-football.ru-ի հաղորդմամբ, Ռոնալդուի քրոջ խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն խաղում է իր վեցերորդ Աշխարհի առաջնությունում։ Նա արդեն խփել է երեք գոլ, իսկ Պորտուգալիան անցել է 1/8 եզրափակիչ՝ Խորվաթիայի նկատմամբ դժվարին հաղթանակ տանելուց հետո։ Մրցաշարը տևում է մինչև հուլիսի 19-ը։