Պայթյուն Վանաձորի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում. կա տուժած
Հասարակություն
19:05 03/07/2026
Հայաստան

Պայթյուն Վանաձորի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում. կա տուժած

Հուլիսի 3-ին՝ ժամը 17:07-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։ Հայտնում են ՀՀ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի պահեստային մասում. կա մեկ տուժած:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պայթյուն Վանաձորի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում. կա տուժած