5 խորհուրդ՝ անվտանգ հանգիստ բնության գրկում
Հասարակություն
22:09 03/07/2026
Հայաստան

5 խորհուրդ՝ անվտանգ հանգիստ բնության գրկում

Բնության գրկում հանգիստը կարող է լինել հաճելի և անվտանգ, եթե պահպանեք մի քանի պարզ կանոն։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է 5 խորհուրդ՝ անվտանգ հանգիստ բնության գրկում.

 Պաշտպանվեք միջատներից և տիզերից

Կրեք երկարաթև, բաց գույնի հագուստ, օգտագործեք միջատավանող (ռեպելենտ) միջոցներ և զբոսանքից հետո զննեք մարմինը։

Խմեք միայն խմելու համար նախատեսված ջուր

Նախընտրեք շշալցված կամ անվտանգ աղբյուրներից ստացված ջուր։ Եթե վստահ չեք ջրի որակին, այն օգտագործելուց առաջ եռացրեք։

 Պահպանեք սննդային անվտանգությունը

Շուտ փչացող սննդամթերքը պահեք սառը պայմաններում և մի օգտագործեք երկար ժամանակ արևի տակ մնացած սնունդ։

 Պաշտպանվեք արևից

Օգտագործեք արևապաշտպան միջոցներ, կրեք գլխարկ և փորձեք խուսափել արևի ուղիղ ճառագայթներից՝ հատկապես ժամը 11:00–17:00-ն ընկած ժամանակահատվածում։

 Հոգ տարեք շրջակա միջավայրի մասին

Հանգստից հետո հավաքեք աղբը, մի աղտոտեք բնությունը և պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները։

Անվտանգ հանգիստը սկսվում է պատասխանատու վարքագծից։ Մի քանի պարզ կանոն կօգնեն պահպանել և՛ ձեր առողջությունը, և՛ բնության գեղեցկությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
5 խորհուրդ՝ անվտանգ հանգիստ բնության գրկում