Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՍԴ որոշումը «արդարացրեց» բոլորի սպասումները... հանրային լայն զանգվածները վաղուց որևէ սպասում չունեն. Արփինե Հովհաննիսյան
«Սահմանադրական դատարանը չփոխեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը․ ընտրությունների արդյունքները մնացին ուժի մեջ: Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի կարծիքով, այս որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները.
«Իշխանության համար՝ որովհետև ընտրությունների արդյունքները մնացին ուժի մեջ, և որևէ անակնկալ տեղի չունեցավ։
Ընդդիմության համար՝ որովհետև հենց այսպիսի որոշում էին կանխատեսում։ Ավելին, մինչև դրա հրապարակումն արդեն հասցրել էին հրապարակային գնահատականներ տալ և հայտարարել, որ պատրաստվում են գնալ խորհրդարան: Այսինքն՝ քաղաքական որոշումն արդեն իսկ կայացված էր (է), իսկ Սահմանադրական դատարան դիմելն ու կայացված ակտը ընդամենը նախապես ընտրված քաղաքական ուղեգիծը հիմնավորելու կանխատեսելի ֆոն էին: Ստատուսներ` առ պայքարի շարունակություն, քվեի գողություն և նման խոսույթ:
Հասարակության սպասումներն էլ, «արդարացան»։ Պարզապես որովհետև…. հանրային լայն զանգվածները վաղուց որևէ սպասում չունեն։ Հանրային անտարբերությունն ու փողոցային սպասման բացակայությունը` ապացույցներից մեկն է»։
Հիշեցնենք՝ ՍԴ-որոշմամբ, ԿԸՀ՝ հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումը թողեց ուժի մեջ, այսպիսով մերժելով հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումները։