Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի 250-ամյակի տոնակատարությունների բացման իր ելույթի հիմնական հատվածում կենտրոնացել է ներքին քաղաքականության վրա՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ում կոմունիստական սպառնալիքի վերածնունդ է նկատվում, այդ թվում՝ նոր ներգաղթյալների շրջանում, որոնք, ըստ նրա, կրում են ամերիկյան կենսակերպին հակասող գաղափարներ։ Նա կոմունիզմը բնութագրել է որպես Սահմանադրության թշնամի և վստահեցրել, որ ԱՄՆ քաղաքացիները արագ կհաղթեն կոմունիզմին։
Al Jazeera-ի հաղորդմամբ, նախագահը հակակոմունիստական հռետորաբանությունը կապել է նաև ներգաղթի հարցի հետ՝ նշելով, որ ձախակողմյան քաղաքական գործիչներն ու որոշ փաստաթղթեր չունեցող ներգաղթյալները պետք է հեռացվեն երկրից։
Անդրադառնալով Նյու Յորքում, Կոլորադոյում և Տեխասում դեմոկրատական սոցիալիստների վերջին հաջողություններին՝ նա այդ շարժումը բնութագրել է որպես երկրի համար ամենամեծ սպառնալիքը հիմնադրումից ի վեր՝ այն համեմատելով Երկրորդ համաշխարհային պատերազմի և սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ազդեցության հետ։
Ելույթի ավարտին Թրամփը երկրի 250-ամյակը ներկայացրել է որպես Ամերիկայի ոսկե դարաշրջանի սկիզբ։