Կապան-Խոտանան ճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 մեքենաներ վերածվել են մոխրակույտի
Հասարակություն
19:30 04/07/2026
Հայաստան

Կապան-Խոտանան ճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 մեքենաներ վերածվել են մոխրակույտի

Այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզ է այրվում։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կապան-Խոտանան ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում և այրվում է թվով 8 ավտոմեքենա տեղափոխող ավտովոզը։ 

Հրշեջ-փրկարարերը նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Ամբողջությամբ այրվել է ավտովոզը, թվով 5 ավտոմեքենա և մասամբ՝ 3 ավտոմեքենա։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են վարորդի, ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կապան-Խոտանան ճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 մեքենաներ վերածվել են մոխրակույտի