Սալահը ցանկանում է իր վերջին խաղը խաղալ Մեսսիի դեմ
Սպորտ
14:23 04/07/2026
Աշխարհ

Սալահը ցանկանում է իր վերջին խաղը խաղալ Մեսսիի դեմ

Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը պատասխանել է այն հարցին, թե որ աստղի հետ կցանկանար մրցել իր հրաժեշտի խաղում։

«Ռոնալդո՞ւ, Մեսսի՞, թե՞ Նեյմար։ Մեսսի», - Սալահի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Սալահը 34 տարեկան է։ Նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ լրացել է հուլիսի 1-ին, այժմ նա ազատ գործակալ է։

Եգիպտոսը հաղթել է Ավստրալիային  Աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում՝ անցնելով հաջորդ փուլ, որտեղ կմրցի Արգենտինայի հետ։

euro-football.ru-ի հաղորդմամբ, Արգենտինա-Եգիպտոս 1/8 եզրափակչի խաղը կկայանա երեքշաբթի՝ հուլիսի 7-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սալահը ցանկանում է իր վերջին խաղը խաղալ Մեսսիի դեմ