Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները:
Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, նա առաջին անգամ կորցրեց ժողովրդի մեծամասնության վստահությունը»,- ասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա նշում եմ. «Մենք կհաղթենք համայնքային ընտրություններում և կշարունակենք ընդլայնել ժողովրդի վստահությունը, իսկ վերջնական փուլում Հայաստանի ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով կփոխի գործող իշխանությանը:
Մենք պայքարելու ենք քեզ համար»։
Ն. Կարապետյանն ասում է. «Նորանկախ Հայաստանի պատմության մեջ Նիկոլ Փաշինյանն ամենաթույլ վարչապետն է։ Սա հայ ժողովրդի համարձակության և փոփոխության կամքի ամենավառ ապացույցն է։ Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի քաղաքացիներին, որոնք չվախեցան, կանգնեցին փոփոխությունների կողքին։
Այս ընտրություններից հետո մեկ բան ակնհայտ է՝ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է Փաշինյանի իշխանության դեմ, Հայաստանի ժողովուրդը մերժել է եկեղեցու դեմ տարվող պայքարը, ազգային ինքնության թուլացման քաղաքականությունը, մերժել է Սահմանդրությունը փոփոխելու, ազգային շահերի հաշվին զիջումների գնալու ծրագիրը։
Եթե լինեին իրապես ազատ, անկախ, մրցակացային ընտրություն, Հայաստանի այսօրվա առաջնորդը լինելու էր Սամվել Կարապետյանը»։
Ամենակարևորը հասարակության համար Կարապետյանի հայտարարության այն մասն էր՝ վերցնում են մանդատ, թե ոչ։ «Ուժեղ Հայաստանը» մանդատներ է վերցնում։
Մանրամասն՝ տեսանյութում։