Ելնեմ, երանի տի տամ չմանդատին
Քաղաքական
17:44 05/07/2026

Ելնեմ, երանի տի տամ չմանդատին

«Ուժեղ Հայաստանը», որ սահմանադրական դատարանում բարձր դատարանին հայտնեց մանդատ վերցնել-չվերցնելու մութ ու լույս ուղիները քննարկած չլինելը, սահմանադրական դատարանի՝ ընտրությունների թվի կըհ հայտարարությունը չմերժելու ու ընդդիմությունների դիմումները մերժելուց ընդամենը 1 օր անց հայտարարեց, որ քննարկել են ու որ՝  մանդատները վերցնում է։

Քննարկման արտահայտումը իր մեջ չէր պարունակում քայլ, որ մյուս, մանդատով նախկին արդեն ընդդիմադիրները չեն արել՝ մանդատ ու բողոք փողոցում։

Նարեկ Կարապետյանը թերևս միայն իրենց կուսակցության մի հատկանիշ շեշտեց, որը մյուս ընդդիմադիրները չունեն՝  ունի չորս ամսվա քաղաքական տարիք։

Իհարկե չորս ամիսն է ավելի շատ, քան Բագրատ Սրբազանի Տավուշ-Երևան քայլելու ժամանակը ու ավելի մարդաշատ այդ  երթի ամբողջացումը Հրապարակում, բայց... ինչևէ։ 

Ուզում եմ նշել երկու կետ, որով «Ուժեղ Հայաստանը» հայտնվում է «Հայաստան» դաշինքի դիմաց. Եթե «Ուժեղ Հայաստանը» ասում է, որ մանդատ+փողոցով կանեն այս  ապօրինի իշխանության վերացում, բայց առաջվա մանդատ վերցրածները դա չկարողացան անել, ինչը փաստ է... ի՞նչ չարեց «Հայաստան» դաշինքը։

Ու երկրորդ հարցը՝  այո՝ «Հայաստան» դաշինքը, որ ուներ մանդատ, բայց տարիներ շարունակ չկարողացան անել այն, ինչ 1 օր մտածելուց հետո պատրաստվում է անել «Ուժեղ Հայաստանը», մանդատ կվեցնե՞ն։ Ինչու՞։


Անահիտ Ոսկանյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder