Ջերմաստիճանը կշարունակի նվազել
Հասարակություն
12:00 05/07/2026
Հայաստան

Ջերմաստիճանը կշարունակի նվազել

Երևանում հուլիսի, 5-9-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Հանրապետության տարածքում հուլիսի 5-8-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։

Հուլիսի  5-7-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-6-ին՝ ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջերմաստիճանը կշարունակի նվազել