Շախմատի 6-րդ առաջնությունում՝ 4 հայաստանյան շախմատիստ
Օրվա թեմա
12:33 05/07/2026

Շախմատի 6-րդ առաջնությունում՝ 4 հայաստանյան շախմատիստ

Շախմատի Հայաստանի ֆեդերացիան հայտնում է, որ հուլիսի 4-ից 5-ը «Tornelo» հարթակում անցկացվում է Ֆրանկոֆոնիայի շախմատի ասոցիացիայի կողմից կազմակերպված առցանց թիմային շախմատի 6-րդ առաջնությունը։

Առաջնությունում Հայաստանը կներկայացնեն հետևյալ շախմատիստները՝ Արսեն Դավթյան, Ռոբերտ Փիլիպոսյան, Բենիկ Ագասարով, Անահիտ Մկրտչյան;

Առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 11 խաղափուլով: Ժամակարգը՝ 15 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:

Խաղերին կարելի է հետևել այստեղ; 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շախմատի 6-րդ առաջնությունում՝ 4 հայաստանյան շախմատիստ