Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար
Քաղաքական
19:56 06/07/2026
Հայաստան

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար։ Այս մասին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Մեղադրանքները աբսուրդային ու ծիծաղելի են` խարդախության օժանդակություն, փողերի լվացման օժանդակություն»,–լրագրողներին ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան սկսվել էին խուզարկություններ ավելի քաբ 70 հասցեներում։ Կապարակնքվել են «Մուլտի գրուպի» ներքո գործող ընկերությունները, այդ թվում ՝ ՀԱՕԿ-ը և Օլիմպավանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար