Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Խելացի» կովեր ու 10 մլն լիտր կաթ․ ինչի մասին է «Երեմյանի» սերմից՝ սեղան հայեցակարգը
Տաշիրի խելացի ֆերմայում պահվում է շուրջ 2500 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որոնցից 1500-ը կթու կովեր են։ Եվրոպայից բերված մաքրացեղ կենդանիների առողջական վիճակն ու սնուցումն ամբողջությամբ վերահսկվում են թվային մոնիտորինգի համակարգերով, ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր կենդանու նկատմամբ կիրառել յուրահատուկ մոտեցում, ժամանակին կանխել հնարավոր հիվանդությունները և պահպանել արտադրողականությունը։
««Սերմից՝ սեղան» հայեցակարգի գլխավոր նպատակն ամբողջ արտադրական շղթայի վերահսկումն է՝ սկսած կերարտադրությունից մինչև պատրաստի կաթնամթերքի հասնելը սպառողին»,- նշում է Երեմյան ընկերությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը։
Կաթի ստացման գործընթացը ևս լիովին ավտոմատացված է։ 40 տեղանոց շրջանաձև կիթի ժամանակակից համակարգը ժամում կարողանում է կթել մինչև 250 կով։ Կաթը, առանց մարդու անմիջական շփման, փակ խողովակաշարով տեղափոխվում է սառեցման համակարգ, անցնում կրկնակի ֆիլտրացում և պահպանվում սահմանված ջերմաստիճանում։ Այնուհետև հատուկ կաթատար մեքենաներով տեղափոխվում է Երևանի արտադրական համալիր՝ պահպանելով իր որակական բոլոր հատկանիշները։ Երևանում գործող կաթնամթերքի գործարանում թարմ կաթն առաջին հերթին ենթարկվում է լաբորատոր մանրակրկիտ հետազոտությունների՝ անցնելով ֆիզիկաքիմիական, մանրէաբանական և օրգանոլեպտիկ փորձաքննություն։ Միայն դրանից հետո այն տեղափոխվում է արտադրական գիծ։ Գործարանը Հայաստանում կաթնամթերքի միակ արտադրական համալիրն է, որն ունի FSSC 22000 միջազգային սերտիֆիկացում։
«Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս շուրջօրյա վերահսկել կենդանիների առողջությունը, ապահովել նրանց բարեկեցությունն ու պահպանել կաթի բարձր որակը արտադրության բոլոր փուլերում»,- ասում է գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանը։
Այսօր գյուղատնտեսական համալիրը ներառում է շուրջ 70 հազար քառակուսի մետր կահավորված տարածք, 850 հեկտար մշակվող հող, 25 միավոր գյուղտեխնիկա և 130 աշխատակից։ Տարեկան այստեղ արտադրվում է շուրջ 25 հազար տոննա բարձրակարգ անասնակեր և ավելի քան 10 միլիոն լիտր անարատ կաթ։
Մանրամասն՝ ռեպորտաժում: