Սպերցյանն անցել է բուժզննումը
Սպորտ
22:37 06/07/2026
Աշխարհ

Սպերցյանն անցել է բուժզննումը

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մոտ է սաուդյան «Ալ-Ահլի» պաշտոնական տեղափոխությանը։

sportaran.com-ի հաղորդմամբ, սաուդցի լրագրող Սամի Ալ-Քադիի տեղեկություններով՝ հայ ֆուտբոլիստը հաջողությամբ ավարտել է բուժզննումը և արդեն պայմանագիր է ստորագրել Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի հետ։ Այժմ կողմերին մնում է սպասել միայն տրանսֆերի պաշտոնական հայտարարությանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Ահլին» համաձայնեցրել է Սպերցյանի տեղափոխությունը «Կրասնոդարի» հետ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ գործարքի արժեքը կարող է կազմել մոտ 25 միլիոն դոլար, իսկ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սպերցյանն անցել է բուժզննումը