Սերժ Սարգսյանի՝ Տերյան փողոցում գտնվող բնակարանների 38 տոկոսները, ավտոկայանատեղին կբռնագանձվի. Դատախազություն
Իրավունք
16:55 06/07/2026
Հայաստան

Սերժ Սարգսյանի՝ Տերյան փողոցում գտնվող բնակարանների 38 տոկոսները, ավտոկայանատեղին կբռնագանձվի. Դատախազություն

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 3-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց:

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման՝

.Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38%-ը,

.Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղին՝ ամբողջությամբ,

.Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղիի 38%-ը,

.Բանկում ներդրված ընդհանուր՝ 202 միլիոն 998 հազար դրամ ավանդները, այդ ավանդներից կուտակված ընդհանուր՝ 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարները, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարման օրը ավանդների և ավանդներից կուտակված տոկոսների նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները:

.352 միլիոն 438 հազար դրամ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սերժ Սարգսյանի՝ Տերյան փողոցում գտնվող բնակարանների 38 տոկոսները, ավտոկայանատեղին կբռնագանձվի. Դատախազություն