Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հորդառատ անձրևի հետևանքով տուժել են Փամբակի գրեթե բոլոր բնակավայրերը
Հուլիսի 4-ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով տուժել են Փամբակ համայնքի գրեթե բոլոր բնակավայրերը։
Փամբակի Համայնքապետարանից հայտնեցին, որ հեղեղի հետևանքով մեծ վնաս է հասցվել Փամբակ համայնքի Եղեգնուտ բնակավայրին, որտեղ անանցանելի են դարձել ինչպես ներբնակավայրային բոլոր փողոցները, այնպես էլ գլխավոր փողոցը` հեղեղելով տնամերձ հողատարածքները, մեծ վնաս հասցնելով տնային տնտեսություններին և համայնքային #ենթակառուցվածքներին։
Հունիսի 4-ի երեկոյան ժամերից մինչ տեղում սկսել է աշխատել «Փամբակ #Կոմունալ» ՀՈԱԿ-ը` բնակիչների անմիջական մասնակցությամբ։
Մեծածավալ աշխատանքներ են տարվում ջրատարերի և փողոցների մաքրման, հողի շերտի վերացման և ներբնակավայրային փողոցների բարեկարգման ուղղությամբ։